17 նոյեմբերի 2010 - 14:51 AMT
Հայաստանի կառավարությունը մտադիր է ավելի շատ ուշադրություն դարձնել մարզերի երիտասարդ ընտանիքներին

ՀՀ կառավարության նոյեմբերի 11-ի որոշմամբ, «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» կառավարության ծրագրում մարզերում բնակվող ընտանիքների համար փոփոխություններ են կատարվել:

Ինչպես լրագրողներին է հայտնել ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Արսեն Քարամյանը, դա պիլոտային ծրագիր է, որը հնարավորություն կտա երիտասարդ ընտանիքներին մատչելի գնով բնակարաններ ձեռք բերել: «Մինչ օրս այդ ծրագրից օգտվել է 175 ընտանիք, որոնց ընդամենը 10 տոկոսն էր մարզերից: Ուստի, մենք որոշեցինք, որ վարկավորման ակտիվությունը մարզերում բավարար չէ: Մարզերի երիտասարդ ընտանիքների համար սուբսիդավորումը 2 տոկոսից հասել է 4 տոկոսի: Բացի այդ կկրճատվի կանխավճարը՝ կազմելով 10 տոկոս նախկին 30-ի փոխարեն:

«Գուցե այդ տոկոսն այնքան էլ մատչելի չէ, սակայն մենք հետազոտել ենք ԱՊՀ և Եվրոպայի մի քանի երկրների փորձը ու պարզել ենք, որ մեր ծրագիրը բավականին լավն է»,-ասել է Քարամյանը: Ըստ նրա, երևանաբնակ ընտանիքների համար փոփոխություններ չեն արվել: