19 նոյեմբերի 2010 - 17:22 AMT
Իրանի քաղաքացին խաբեության զոհ է դարձել Երևանում

Նոյեմբերի 19-ին, ժամը 01.10-ին, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1972 թ. ծնված Ֆեթոս Ղ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ երեկոյան, ժամը 21.00-ից 21.30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանյան լճի մերձակայքում գտնվող բենզալցակայանի մոտից երկու անհայտ տղամարդ և մի կին իրեն խաբեությամբ նստեցրել են «ՎԱԶ-2107» մակինիշի, անհայտ պետհամարանիշի ավտոմեքենան և տանելով անհայտ ուղղությամբ՝ բացահայտ հափշտակել են բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է 120 ԱՄՆ դոլար, վարորդական իրավունքի վկայականն ու կացության քարտը, հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը: Կատարվում է նախաքննություն: