Ճգնաժամից հետո Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ երկրում առկա են ավելի շատ թերություններ, քան առավելություններ ներդրումների ընդգրկման ոլորտում, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Քայֆաջյանը:
«Առաջին հերթին, Հայաստանում պետք է ապահովել մակրոտնտեսական կայունություն, նվազեցնել կոռուպցիան և բյուրոկրատիան»,- մեկնաբանել է նա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքերը բիզնես վարելու ներգրավման մակարդակով աշխարհի երկրների լավագույն 20-յակ մտնելու կառավարության մտադրության մասին: «Զեկույցի համաձայն, հարևան երկրները գերազանցել են իրենց ցուցանիշները, իսկ մենք նահանջել ենք»,- նշել է :
Արամ Քայֆաջյանը հավելել է, որ արտասահմանյան ներդրողը պետք է իրեն Հայաստանում պաշտպանված զգա, և միայն այդ դեպքում կարելի է հասնել որոշակի արդյունքների: