7 դեկտեմբերի 2010 - 15:47 AMT
2011-ին Բիբլոս բանկ Հայաստանը կսկսի մասնաճյուղեր բացել երկրի մարզերում

«Բիբլոս բանկ Հայաստան» ՓԲԸ-ն իր գործունեության ընդլայնման շրջանակներում սկսում է մասնաճյուղեր բացել երկրի մարզերում: Այդ մասին մամլո ասուլիսում հաղորդել է Բիբլոս բանկ խմբի գլխավոր տնօրեն դոկտոր Ֆրանսուա Բասսիլը:

«Խորհրդանշական է, որ այսօր` 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, մենք հայտարարում ենք Վանաձոր քաղաքում ներդրումային ծրագրերի գործարկման մասին, որն առավել տուժած շրջաններից է: Ակնկալում ենք, որ հաջորդ տարվա սկզբին Վանաձորում արդեն կբացվի մեր նոր մասնաճյուղը»,- ասել է նա:

Միաժամանակ, նա չի բացառել Հայաստանում այլ բանկ ձեռք բերելու կամ միավորման հնարավորությունը. «Լիբանանում մենք ձեռք ենք բերել 5 բանկեր, մենք արդեն փորձ ունենք այս գործում»: