Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող փառատոնի գլխավոր մրցաշարի երկրորդ տուրում գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը հաղթեց ՖԻԴԵ-ի վարպետ Դենիել Նարոդիցկուն (ԱՄՆ), Վահե Բաղդասարյանը` միջազգային վարպետ Դավիթ Լոբժանիձեին (Վրաստան): Հայ շախմատիստներն այժմ գլխավորում են աղյուսակը հինգ այլ մասնակիցների հետ: C մրցաշարում հանդես եկող Աննա-Մայա Ղազարյանը (Հոլանդիա) նույնպես հաղթեց երկրորդ տուրում եւ աղյուսակը գլխավորող չորս մասնակիցների մեջ է:
Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Վանդովր քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Ղարամյանը կես միավոր ավելի ունի մոտակա մրցակիցներ գրոսմայստերներ Կորնետից (Ֆրանսիա), Մալախատկոյից (Բելգիա) եւ Շանիկիձեից (Վրաստան): Եզրափակիչ տուրում առաջին մրցանակի հարցը կորոշվի Ղարամյան-Մալախատկո, Կորնետ-Շանիկիձե պարտիաներում: