Դեկտեմբերի 27-ին` ժամը 14:30-ին, Երևանի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Ամանորի «Ձեռք ձեռքի» տոնական հանդես մանկատների և սոցիալապես անապահով երեխաների համար: Միջոցառման նպատակն է մշակութային ծրագրերի միջոցով զարգացնել շփումը հասարակության տարբեր խավերի երեխաների միջև, հավասար պայմաններ և միջավայր ստեղծել նրանց համար:
Ծրագրում նախատեսված է համերգ` երգահան Կարեն Գրիգորյանի և Երևանի Պետական Կոնսերվաոտորիայի ուսանողների մասնակցությամբ, անիմացիոն մանկական ֆիլմերի ցուցադրություն, խաղեր և ամանորյա նվերներ: