3 փետրվարի 2011 - 16:25 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Ղարաբաղի գծով ԵԽԽՎ կոմիտեն չի անդրադառնա ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի վրա

«Ադրբեջանցիները Ղարաբաղի գծով ԵԽԽՎ կոմիտեն դիտարկում են որպես ևս մեկ հարթակ հայկական կողմի վրա ազդելու համար»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Սակայն, ըստ քաղաքագետի, կոմիտեի աշխատանքի վերականգնումը ոչ մի կերպ չի անդրադառնա բանակցային գործընթացի վրա և չի փոխի հակամարտության կարգավորման ձևաչափը, որն այժմ ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Ես գտնում եմ, որ այդ կոմիտեն, հավանաբար, նորմալ չի գործի»,-ասել է քաղաքագետը: Իսկանդարյանը հիշեցրել է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ կոմիտեն նոր էր ստեղծվել, արդյունավետ չի գործել և 2005թ. ի վեր չի կարողացել այցելություն կազմակերպել տարածաշրջան:

Մեկնաբանելով այն հաղորդագրությունները, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը կարող է բոյկոտել կոմիտեի աշխատանքը՝ քաղաքագետը հայտարարել է, որ թեև դա լավ հնարք է, սակայն բոյկոտը լավագույն դիվանագիտական զենքը չէ: