«Կենտրոնական բանկը չի կարող ազդել առաջարկի արտաքին շոկերի վրա և մենք միշտ հայտնում ենք այդ մասին Հայաստանի բնակչությանը, ինչպես նաև հաղորդում ենք բանկի կողմից ձեռնարկվող քայլերի մասին, որպեսզի կառավարվող գնաճը մնա մեր երկրի մակրոտնտեսական նվաճումներից մեկը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը:
Նա նշել է, որ 2011թ. գնաճի բարձր մակարդակը կանխելու համար կձեռնարկվեն այն նույն քայլերը, ինչ 2010թ., այսինքն դրամավարկային քաղաքականության խստացում և ապադոլարայնացում:
Բացի այդ, Արթուր Ստեփանյանը նշել է, որ 12-ամսյա գնաճը 2011թ. առաջին կիսամյակում կկազմի 9,5 տոկոս, առանց գազի սակագնի, որի գինը բարձրանալու է:
Ըստ 2011թ. բյուջեի, գնաճը նախատեսված է 4±1,5% մակարդակի վրա: