Փետրվարի 10-ին և 11-ին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի Գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ սեմինար «Առևտրի ֆինանսավորման գործառնություններում առևտրային պարտքի վերակառուցումը» թեմայով: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, սեմինարի հիմնական նպատակն էր գործնականորեն վերակազմակերպել առևտրային գործարքները` հաշվի առնելով ֆինանսական փոխհարաբերություններում առաջացող պարտավորությունները: Սեմինարին քննարկվող հիմնական թեմաներն էին «Առևտրի վերկազմակերպումը կորպորատիվ համագործակցության համատեքստում» և «Առևտրի վերկազմակերպումը ֆինանսական համագործակցության համատեքստում»:
Սեմինարը կազմակերպվել էր ՎԶԵԲ-ի հովանավորությամբ և ֆինասավորվել Western Balkans Fund-ի և EBRD Shareholder Special Fund-ի կողմից: Երկօրյա սեմինարն անցկացվեց ICC Banking Commission-ի անդամ, Միջազգային առևտրի ֆինանսավորման փորձառու մասնագետ Վինսենտ Օ’ Բրայնի կողմից:
Սեմինարին մասնակցում էին հայկական առևտրային բանկերի համապատասխան ներկայացուցիչները: