Հայաստան չայցելելու վերաբերյալ Իսրայելի իշխանությունների կոչն, ուղղված Իսրայելի քաղաքացիներին, կապված «ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ որոշ կասկածների հետ», չի անդրադառնա հայ-իսրայելյան հարաբերությունների վրա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:
«Իսրայելի հատուկ ծառայությունները միշտ իրավացի են: Սակայն, մենք մշտապես հայտարարել ենք, որ անվտանգ ենք զգում մեզ Հայաստանում: Հուսով ենք, որ դա ընդամենը «ապահովության համար է արվում» և այդ մտավախությունները չեն արդարանա»,-հայտարարել է Վարժապետյանը: Նա հույս է հայտնել, որ կանխարգելման լրացուցիչ միջոցառումները չեն անդրադառնա Հայաստանի ու Իսրայելի շփումների վրա:
Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է աշխարհի մի շարք երկրներում իր դեսպանատներում անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին՝ «ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ որոշ կասկածների կապակցությամբ: Առաջին հերթին, այդ սպառնալիքները կապված են «Հեզբոլլահի» առաջնորդներից մեկի՝ Իմադի Մուգնիի մահվան 3-րդ տարեդարձի հետ, որի համար գրոհայինները մեղադրում են Իսրայելի հատուկ ծառայություններին: Ահաբեկչական սպառնալիքի մասին հեռագրեր են հղվել Աֆրիկայում, Հարավ-Արևելյան Ասիայում և Կովկասում գտնվող դեսպանատներին:
Իշխանությունները նաև կոչ են արել իսրայելցիներին ձեռնպահ մնալ Հայաստան, Ադրբեջան, Վենեսուելա, Վրաստան, Եգիպտոս, Մավրիտանիա, Թուրքիա, Կոտ-դ՚ Իվուար այցելություններից: