Մարտի 29-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՄԱԿ երևանյան գրասենյակը ներկայացրել են 2011-15թթ. հաղորդակցությունների ռազմավարությունը: Ինչպես հաղորդել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախագծի նպատակն է ամրապնդել հասարակության հետ կապը, բարձրացնել նախարարության գործունեության թափանցիկությունը, ինչպես նաև նոր կապեր հաստատել: Նախարարը հաղորդել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ակտիվ մասնակցություն վիրտուալ կյանքին. բլոգեր, սոցիալական ցանցեր: Այդ առումով նա նշել է, որ նախագծի շրջանակներում նախատեսվում է կրթությունը լուսաբանող լրագրողների համար կազմակերպել ամառային դպրոց, որպեսզի նրանք ավելի լավ տեղեկացված լինեն:
Անդրադառնալով ռազմավարության ֆինանսավորմանը` Աշոտյանը հաղորդել է, որ նրանք ակնկալում են աջակցություն միջազգային դոնորական կազմակերպություններից:
Իր հերթին, Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Դաֆինա Գերչևան նշել է, որ նախագիծը հնարավորություն է տալու իրագործել հակակոռուպցիոն ծրագրեր: