Ապրիլի 1-ին Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի հանրահավաք են անցկացրել Կարսի հայ-թուրքական բարեկամության հուշարձանի մոտ: Ակցիան նախաձեռնել էր Ադրբեջանի սփյուռքի միջազգային կենտրոնը: Մասնակիցները «բողոքում» էին Հայաստանի քաղաքականության դեմ և աջակցություն հայտնում Թուրքիայի վարչապետի հուշարձանը քանդելու որոշմանը: Ակցիային մասնակցեց շուրջ 200 հոգի, նրանք որպես բողոքի նշան սև ծաղկեպսակ դերցին հուշարձանի մոտ:
Կարսի քաղաքապետարանի խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշել է ապամոնտաժել հուշարձանը: 2011թ. հունվարին Կարս այցելեց վարչապետ Էրդողանը, որը «հրեշավոր» անվանեց այդ հուշարձանն ու կարգադրեց քանդել այն:
Փետրվարին ադրբեջանցիները սև ծաղկեպսակ էին դրել Թուրքիայում Իրանի դեսպանատան մոտ, որպես բողոքի նշան Իրանի ու Հայաստանի համագործակցության: