Ապրիլի 8-ին Երևանում Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի է ունենալու 15-րդ Այլընտրանքային արվեստի ամենամյա փառատոնը: Ծրագրին մասնակցում են ավելի քան 60 մասնակիցներ, որոնք ներկայացնում են արվեստի տարբեր ոլորտները:
Փառատոնի շրջանակներում հնչելու է ռոք և ավանգարդ երաժշտություն, անցկացվելու է ArmRobotX ցուցադրությունը: Բացի դրանից, փառատոնի շրջանակներում ներկայացվելու է «Մեկ քառակուսի մետր» նախագիծը, որի մասնակիցները մեկ քառակուսի մետրանոց բեմում ներկայացնելու են թատերական բեմադրություններ առանց ժանրային սահմանափակումների: Այդ բեմում հանդես է գալու նաև կենտրոնի թատերախումբը, որը հանդիսատեսի դատին է հանձնելու «Զառանցանք» ներկայացուցմը Եղիշե Չարենցի «Ինչպես սև, զազիր զառանցանք» պոեմի հիման վրա: