Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի կառավարությունն ու Հայաստանի Վայոց Ձորի մարզի վարչակազմը համագործակցության մասին համաձայնագիր են կնքել: Այդ մասին հայտնել է Նիժնի Նովգորոդի փոխնահանգապետ Դմիտրի Սվատկովսկին:
Ըստ նրա, Հայաստան այցելության շրջանակներում Նիժնի Նովգորոդի պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի և ՀՀ-ում ՌԴ առևտրի գծով ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևի հետ:
Կողմերը քննարկել են միջմարզային հարաբերությունների զարգացման հեռանկարները Նիժնի Նովգորոդի ու Վայոց Ձորի օրինակով:
Նիժնի Նովգորոդի փոխնահանգապետը հայտնել է, որ մարզերի միջև համագործակցություն է նախանշվում մի շարք ոլորտներում՝ նավթաքիմիայի, շինարարության, մշակույթի ոլորտներում:
Սվատկովսկին ընդգծել է, որ հեռանկարում անհրաժեշտ է բարձրացնել ատևտրի ոլորտի համագործակցությունը, վերադարձնել նախաճգնաժամային գներն ու շրջանառությունը:
«Տնտեսական ոլորտում մենք շատ մերձեցած ենք Հայաստանին, այդ թվում նաև Վայոց Ձորի մարզի հետ: Մենք մտադիր ենք պայմանավորվել մեր համաժողովներին հայկական ձեռնարկությունների ու ընկերությունների մասնակցության մասին»,-ասել է Սվատկովսկին:
Նա հավելել է նաև, որ Նիժնի Նովգորոդը նախապատրաստում է Վայց Ձորի ներկայացուցիչների պատասխան այցը Նիժնի Նովգորոդի մարզ:
Այցի շրջանակներում նախատեսվում է համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում առևտրատնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային ոլորտներում, հաղորդում է «ՆՏԱ-Պրիվոլժյե» գործակալությունը: