2011-ի ապրիլի 23-ին ժամը 11-ին Համահայկական երիտասարդական կենտրոնում տեղի է ունենալու 2007թվականի քիք-բոքսինգի աշխարհի մրցումների գավաթակիր, 2010թ. քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն Կարեն Կարապետյանի մարզական ցուցադրությունը, որի ժամանակ նա գերազանցելու է իրականացվելիք մարզաձևում մինչ օրս սահմանված աշխարհի ռեկորդը:
Աշխարհի նոր ռեկորդի սահմանումը մարզիկի կողմից որպես խաղաղության ուղերձ նվիրվելու է աշխարհի ժողովուրդներին` ներկայացնելով բարոյական պահանջ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և աշխարհի բոլոր ցեղասպանությունները:
Միջոցառումն իրականացվում է Չիլինգարյաններ (Մամիկոնյան տոհմ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Մարզիկը մտադիր է սահմանել համաշխարհային ռեկորդ` 3500 անգամ կատարելով ամրակորում, կենտրոնից հաղորդել են PanARMENIAN.Net-ին: