Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ին անդամակցության գծով գլխավոր բանախոս Էգեմեն Բաղիսը այցելել է Ստամբուլի «Սուրբ Թագավոր» եկեղեցի: Բաղիսը Զատկի տոնի առթիվ շնորհավորել է եկեղեցու հիմնադրամի նախագահին և հույս է հայտնել, որ հայոց եկեղեցու սպասավորները կաղոթեն նրա և իր կուսակցության համար հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Բաղիշը ներկայացնում է ԱԶԿ կուսակցությունը:
Բաղիշը հիշեցրել է, որ Թուրքիան սկսել է վերադարձնել ազգային փոքրամասնությունների գույքը, մասնավորապես, հայերին պատկանող տները:
Հիմնադրամի 88-ամյա ղեկավար Շապուհ Չոլակյանը շնորհակալություն է հայտնել պետնախարարին՝ հայտարարելով. «Այժմյան իրավիճակն այնքան է բարելավվել, որ մենք մոռացել ենք անցած իրադարձությունների դառնությունը»,-գրում է «Հյուրիեթը»: