27 ապրիլի 2011 - 18:38 AMT
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերը կներկայացվեն Հաագայում

Մայիսի 6-15-ը Հոլանդիայի Հաագա քաղաքում կներկայացվեն երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի 2009-2010 թվականի շրջանակներում ցուցադրված լավագույն ֆիլմերը: Ֆիլմերը կցուցադրվեն Filmhuis Den Haag կինոդիտումների շրջանակներում: Տասնօրյակի ընթացքում կցուցադրվեն Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Վերջին լարախաղացը», Հարություն Խաչատրյանի «Սահմանը», ռուս ռեժիսոր Անդրեյ Խրժանովսկու «Մեկուկես սենյակ» ֆիլմերը: Կինոփառատոնին կհյուրընկալվեն բազմաթիվ կինոգործիչներ աշխարհի տարբեր անկյուններից:

Ծրագրի համադրողն է կինոռեժիսոր և կինոքննադատ Ռադա Սեսիչը, ով հանդիսանում է նաև Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի և Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի համադրողը: