Ինտերպոլի ղեկավար Ռոնալդ Նոուբլը կոչ է արել կազմակերպության անդամ երկրներին զգոն լինել, քանի որ Օսամա բեն Լադենի ոչնչացման պատճառով ահաբեկչական գործողությունների վտանգն աճել է: Ըստ Նոուբլի, «թիվ մեկ ահաբեկչի» ոչնչացումը կարող է հանգեցնել «Ալ-Քայեդայի» կամ նրան սատարող ահաբեկիչների ակտիվացմանն:
Բեն Լադենը սպանվել է 2011թ. մայիսի 1-ին Իսլամաբադի մերձակայքում գտնվող իր առանձնատանը: Նրա դին արդեն հանձնվել է ծովին: Ըստ ԱՄՆ նախագահի, նրա գտնվելու վայրի մասին հայտնի է դարձել նախորդ շաբաթ:
Նոուբլը կարևորել է նաև այն փաստը, որ ԱՄՆ միջազգային գործընկերները տեղեկատվություն են տրամադրել բեն Լադենի մասին: