Մայիսի 7-ին Թբիլիսիում կկայանա Եվրոպայի շախմատի կանանց 12-րդ անհատական առաջնության առաջին տուրը: Առաջնության բացման արարողությունը կայացավ մայիսի 6-ին:
Հայաստանն առաջնությունում կներկայացնեն 9 շախմատիստուհիներ` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Ագինյանը, Արա Մինասյանը, Լիա Մարտիրոսյանը, Աննա Հայրապետյանը, Անահիտ Խառատյանն ու Մարիա Գևորգյանը:
Պարտիաները տեղի կունենան մայիսի 7-ից 13-ը և 15-ից 18-ը: Առաջնությանը կմասնակցեն մինչև 132 շախմատիստուհիներ 26 երկրներից:
Հայաստանի հավաքականն առաջնությանը պատրաստվել է Ծաղկաձորում, որտեղ համատեղ հավաքներ է անցկացրել գրոսմայստեր Արա Մինասյանի հետ: