12 մայիսի 2011 - 19:18 AMT
Շատ հայկական տուրիստական գործակալություններ օգտագործում են Facebook-ը բիզնեսն առաջ տանելու համար

Մի շարք հայկական տուրիստական գործակալություններ օգտագործում են Facebook-ը սեփական բիզնեսն առաջ տանելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է հոլանդական փորձագետ Վիլյամ Բլոմը, որը Հայաստանում է գտնվում էլեկտրոնային մարքեթինգի և կայքերի առաջխաղացման սեմինարների շրջանակներում, որոնց մասնակցում են Հայաստանի և Վրաստանի 12 առաջատար տուրիստական գործակալներ: Սակայն Բլոմը նկատել է, որ հայկական տուրիստական գործակալներն առայժմ կոնկրետ առցանց ռազմավարություն չունեն: «Մեր նպատակն է ուղղորդել նրանց` թե ինչպես օգտագործեն այդ էջերը և զարգացնեն իրենց գործունեությունը»,- ասել է հոլանդական փորձագետը:

Նրա խոսքով, այսօր ինտերնետը կարևոր դեր է խաղում տուրիստական գործակալների գործունեությունում: Այս համատեքստում նա նկատել է, որ գործակալությունների կայքերը կարևոր դեր են խաղում, քանի որ հենց դրանք են «կամուրջ» դառնում զբոսաշրջիկների և գործակալների միջև: Նա նկատել է նաև, որ այսօր կան բոլոր նախադրյալները Հայաստանում զբոսաշրջության հետագա զարգացման համար: