Մայիսի 16-ին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի հայ համայնքում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Մարո Ներսիսյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք գործակցության, Լիբանանի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցեր:
Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության առաջիկա ծրագրերը` երիտասարդ լրագրողների դպրոց, երիտասարդ առաջնորդների դպրոց, «Արի տուն», «Մեր մեծերը» և այլն:Նախարարը ծանոթացրեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Սփյուռքի ներուժի համախմբման նպատակով այս տարի կազմակերպվելիք համահայկական մասնագիտական համաժողովներին:
Անդրադարձ կատարվեց Լիբանանի նաև հայ համայնքի կրթական, մշակութային, կանանց և երիտասարդության հիմնախնդիրներին: