2 հունիսի 2011 - 16:10 AMT
Հայաստանում ցմահ բանտարկյալներն իրենց համար պահանջում են առանձին ՔԿՀ

Հայաստանում ցմահ բանտարկյալներն իրենց համար պահանջում են առանձին քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին Երևանում ցմահ բանտարկյալների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքերով, ցմահ բանտարկյալները չեն ցանկանում ենթարկվել «Նուբարաշեն» ՔԿՀ պետին:

Նա ուշադրություն է հրավիրել ցմահ բանտարկյալների սննդի, զբոսանքի և հարազատների հետ տեսակցության խնդիրների վրա: «ՀՀ օրենքի համաձայն նրանք ամեն օր մեկ ժամ զբոսանքի իրավունք ունեն, սակայն նրանք զրկված են այդ հնարավորությունից և շաբաթական 7 ժամվա փոխարեն ունեն շաբաթը 2 ժամ զբոսնելու իրավունք»,- ասել է Սաքունցը:

Նրա խոսքերով, ցմահ բանտարկյալները մեկուսացած են արտաքին աշխարհից և չունեն ոչ բջջային հեռախոս, ոչ ինտերնետից օգտվելու հնարավորություն: