8 հունիսի 2011 - 21:43 AMT
Հայաստանի առաջին նախագահը չեխ պաշտոնյաներին ներկայացրել է ՀԱԿ-ի առաջիկա անելիքները

Հունիսի 8-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ Եվրոպայի արևելյան հարևանության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Պետեր Մարեշի և Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եսթրաբի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն, ինչպես նաև Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: