«Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն առաջին անգամ չէ, որ հայտարարում է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու մասին, բայց հայ դիվանագետները դրան նայում են և ավելի գիտակից»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքերով, Մամեդյարովը «դիվանագիտական հնարքի» է դիմում: «Պետք է նշել, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունն արվել է ոչ միայն ներքին օգտագործման համար, այլ նաև Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով»,- ասել է նա:
Միաժամանակ, Կիրակոսյանը չի բացառել Կազանում հունիսի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո որոշակի համաձայնագրի ստորագրումը: «Համաձայնագիրը չստորագրելու պատճառ կլինի Ադրբեջանի դիրքորոշումը: Բայց եթե նա այս անգամ էլ տապալի բանակցությունները, ապա դա վատ կավարտվի Բաքվի համար»,- ասել է Կիրակոսյանը: