Երևանի քաղաքապետը Facebook-ում բացատրել է, թե ինչու է թանկանում մետրոյի ուղեվարձը

Երևանի քաղաքապետը Facebook-ում բացատրել է, թե ինչու է թանկանում մետրոյի ուղեվարձը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Facebook սոցիալական ցանցի իր անձնական էջում անդրադարձել է մետրոյի ուղեվարձի թանկացման շուրջ առաջացած երևանցիների մտահոգությանը: “Սիրելի երևանցիներ, ես հասկանում եմ մետրոպոլիտենի ուղևարձի բարձրացման հետ կապված ձեր մտահոգությունը։ Չգնալով այս քայլին մենք կվտանգեինք մետրոպոլիտենի շահագործման համար բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը”,- նշել է քաղաքապետը իր էջում:

Ինչպես ընդգծել է քաղաքապետը, այսօրվա դրությամբ մետրոպոլիտենի մեկ ուղևորի փոխադրման ընդհանուր արժեքը կազմում է 160 ՀՀ դրամ, որը արագ շարունակում է աճել։

“Մենք չենք կրճատելու մետրոպոլիտենի դոտացիան, բայց նաև հնարավորություն չունենք այն ավելացնելու, այնինչ մետրոպոլիտենի պահպանման և զարգացման համար անհրաժեշտ ծախսերի ծավալի աճը բավականին մեծ է։ Նշեմ նաև, որ նույնիսկ 100 ՀՀ դրամ ուղեվարձը մնում է ԱՊՀ քաղաքների համեմատ ամենացածր սակագներից մեկն է: Հուսով եմ ըմբռնումով կմոտենաք այս հարցին”,- գրել է քաղաքապետն իր էջում:

Երեկ կայացած մամլո-ասուլիսի ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հուլիսի մեկից Երևանի մետրոյի սակագինը կդառնա 100 դրամ `ներկայումս գործող 50-ի փոխարեն:

Կարապետյանի կարծիքով, մաքսիմալ ծանրաբեռնելով մետրոն հնարավոր կլինի մաքսիմալ թեթևացնել վերգետնյա տրանսպորտի ծանրաբեռնվածությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---