Հունիսի 22-24 Օդեսայում տեղի է ունեցել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության, Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի և Ուկրաինայի Անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային հանդիպումը:
Հանդիպումը տեղի է ունեցել նախադատական քննության ոլորտում բազմակողմանի կապերի զարգացման և ամրապնդման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման շրջանակներում, որոնք ձեռք են բերվել 2010թ. Մինսկում:
Հանդիպման նպատակն է կատարելագործել համագործակցությունը և փորձի փոխանակում իրականացնել քրեական գործերի հետաքննության գործընթացում փոխգործակցության արդի հարցերի շուրջ:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության, Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի և Ուկրաինայի Անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանումների ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2012թ. Երևանում, հաղորդում է Analitika.at.ua-ն: