Հայաստանի սեղանի թենիսի պատանեկան (կադետներ) եւ երիտասարդական (մինչեւ 18 տարեկաններ) հավաքականները հուլիսի 15-24-ը Կազանում մասնակցելու են այս տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությանը:
Մեր մարզիկները հանդես են գալիս «B» դիվիզիոնում, որի վիճակահանությունն արդեն որոշել է մրցակիցներին: «I» խմբում ընդգրկված մինչեւ 15 տարեկան տղաները (կադետներ) ուժերը չափելու են Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Լյուքսեմբուրգի, աղջիկները՝ Հոլանդիայի, Էստոնիայի, Բուլղարիայի եւ Լյուքսեմբուրգի իրենց հասակակիցների հետ:
Իսկ երիտասարդական (մինչեւ 18 տարեկան) հավաքականները՝ 4 տղա եւ 3 աղջիկ, որ «E» խմբում են, խաղալու են. տղաներ՝ Ավստրիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի, աղջիկներ՝ Խորվաթիայի, Անգլիայի եւ Լիտվայի հետ: