Հուլիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) կժամանեն Երևան, որտեղ կքննարկեն ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: Այցի շրջանակներում միջնորդները կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Նախատեսվում էր նաև համանախագահների այցը Ստեփանակերտ, սակայն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում և այս անգամ միջնորդները, հավանաբար, Ստեփանակերտ չեն մեկնի:
Միջազգային միջնորդները Երևան կժամանեն Բաքվից, որտեղ նրանք բանակցել են Ադրբեջանի ղեկավարության հետ: