Վանում ընթանում են հնագիտական պեղումներ,որոնց արդյունքում հայտնաբերվում են ուրարտական քաղաքակրթության հետքերը: Պեղումների արդյունքում հայտնաբերվել է ուրարտական ամենախոշոր տաճարներից մեկին պատկանող սեպագիր արձանագրությամբ պատի բեկոր:
Մեր թվարկությունից առաջ 685-645թթ. թագավոր Ռուսա Երկրորդի հրամանով կառուցված Այանիս ամրոցի պատի վրա պատկերված են կենաց ծառը, թևավոր առյուծ և բազում այլ պատկերներ:
Վանից 35 կմ հեռավորության վրա գտնվող ամրոցում կատարվող պեղումները օգնում են լույս սփռել պատմության վրա: Արդեն շուրջ 22 տարի շարունակվող պեղումներն անհամար արվեստի գործեր ու իրեղեն առարկաներ են հայտնաբերել, որոնք թանգարաններին են հանձնվել:
Էգեյան համալսարանի 40 հետազոտոզներ աշխատում են լուսաբանելու համար տարածաշրջանի 2600 տարվա վաղեմության պատմությանը:
Էգեյան համալսարանի հնագիտության ամբիոնի աշխատակից Մահմուդ Բիլգե Բաշթուրքը հայտարարել է.« Հայտնաբերված ուրարտական սեպագիր արձանագրությունն ամենաերկարն է մինչ այժմ հայտնիների թվում: Դա ամենաերկար արձանագրությունն է ոչ միայն Վանի տարածաշրջանի, այլ նաև Հայաստանի ու Իրանի համար, որոնց տարածքում է գտնվել Ուրարտուն: Սա միակ պատմական աղբյուրն է, որը հայտնաբերվել է իդեալական վիճակում»:
Պեղումները կշարունակվեն մինչև ամսվա վերջ, հայտնում է TRT-Russia