19 հուլիսի 2011 - 19:06 AMT
Իրանը պատրաստ է ցանկացած պահին միջնորդ դառնալ ղարաբաղյան կարգավորման մեջ

Իրանը ցանկացած պահին պատրաստ է միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդ Բագիր Բահրամին: Դեսպանն իր երկրի դիրքորոշումն է արտահայտել հակամարտության առիթով և նշել, որ եթե ադրբեջանական և հայկական կողմերը համաձայն լինեն, Իրանը միջնորդ կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ. «Իրանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: Իրանը հարևան երկիր է և Ադրբեջանի, և Հայաստանի համար: Ուստի Իրանը ցանկանում է հակամարտության խաղաղ կարգավորում և տարածաշրջանում կայունության հաստատում»:

Բահրամիի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ միջնորդություն պետք է իրականացնեն միայն տարածաշրջանի երկրները: «Արևմուտքը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ: Նրան հետաքրքրում է միայն Ադրբեջանի էներգետիկան: Տարածաշրջանից դուրս գտնվող երկրները Հայաստանին և Ադրբեջանին կեղծ խոստումներ են տալիս և ձգձգում հակամարտության կարգավորման գործընթացը: Դա անհնագստացնում է Իրանին»,- նշել է Մուհամմեդ Բագիր Բահրամին, հաղորդում է SalamNews-ը: