Ռուսաստանը հանդես է գալիս նոր առաջարկություններով Ղարաբաղի շուրջ գործընթացի կարգավորումը շարունակելու համար, սակայն չի մոտեցնում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է անվանի իսրայելցի քաղաքագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ Ավիգդոր Էսքինը: Նրա խոսքով, այսօր հակամարտության կողմերի դիրքորոշումները արմատապես հեռու են իրարից:
«Հետպատերազմական տարիներին Ադրբեջանի ռազմական և տնտեսական հզորության աճը նրան լուրջ առավելություններ է տալիս ռազմական հակամարտության դեպքում: Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան արդարացի կերպով վախենում են նման հակամարտության հնարավոր հետևանքներից ողջ տարածաշրջանի համար և ձեռնարկում են հանգստացուցիչ միջոցներ: Նոր հանդիպումները և նոր ձևաչափերը ոչ մի նոր բան չեն բերի»,- ասել է նա և հավելել, որ նրանց ուժերն ուղղված են Ադրբեջանին զսպելուն, այլ ոչ թե իրական խաղաղ գործընթացին, հաղորդում է Vesti.az-ը: