Թեհրանում տեղի է ունեցել Իրանի էներգետիկայի փոխնախարար Մոհամմեդ Բեհզադի ու Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպումը: Կողմերը հաստատել են այդ ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Բեհզադը հայտարարել է, որ ներկայումս Մեղրիում էլեկտրակայանին շինարարության կապակցությամբ ավարտվում է աշխատանքը երկկողմ համաձայնագրի վրա, որով երաշխավորվում են էլեկտրաէներգիայի գնումները:
Իրանն ու Հայաստանը կապող Էլելտրահաղորդիչ գծերի երրորդ փուլի կառուցման մասին Մոհամմեդ Բեհզադը նշել է, որ ֆինանսական համաձայնագիրը արդեն ստորագրված է, սակայն հայկական կողմը դեռ չի ապահովել անհրաժեշտ պայմանները ու վարկային գիծը դեռ չի բացվել:
Բեհզադը հաղորդել է նաև, որ Թուրքմենստանն Իրանի տարածքով Էլեկտրաէներգիա կմատակարարի Հայաստանին և հավելել է, որ Աշխաբադում արդեն կայացել են համապատասխան բանակցությունները երեք երկրների ներկայացուցիչների միջև և պատրաստվել է համաձայնագրի տեքստը, հաղորդում է Iran News-ը: