6 օգոստոսի 2011 - 12:15 AMT
Արցախն ու Հայաստանը կհամագործակցեն քաղաքացիական ծառայության ոլորտում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Մանվել Բադալյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են քաղաքացիական ծառայության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահը կարեւորել է այս ոլորտի դերն ու նշանակությունը կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման տեսանկյունից՝ գոհունակությամբ ընդգծելով երկու հայկական հանրապետությունների համանուն կառույցների միջեւ ակտիվ փոխգործակցությունը:

Երկուստեք կարեւորվել է դրական դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձիք: