Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Մանվել Բադալյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են քաղաքացիական ծառայության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահը կարեւորել է այս ոլորտի դերն ու նշանակությունը կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման տեսանկյունից՝ գոհունակությամբ ընդգծելով երկու հայկական հանրապետությունների համանուն կառույցների միջեւ ակտիվ փոխգործակցությունը:
Երկուստեք կարեւորվել է դրական դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձիք: