12 օգոստոսի 2011 - 13:30 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Չնայած միգրացիայի ծավալների աճին՝ Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է

Հայաստանի մշտական բնակչության թիվը 2011 թվականի հուլիսի դրությամբ կազմել է 3.266.400 մարդ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նա նշեց, որ տարեսկզբի համեմատ ցուցանիշն աճել է 3800-ով, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ`11.800-ով:

Այս տարվա 6 ամիսների ընթացքում ոստիկանության անձնագրային բաժնում հաշվառման է կանգնել 16.238 մարդ, իսկ 17.831-ը դուրս է եկել հաշվառումից: Հետևաբար միգրացիայի մնացորդը բացասական է` -1593 մարդ, որը, սակայն, քիչ է տարբերվում նախորդ տարվա ցուցանիշից` -1546:

Բանախոսը ներկայացրեց նաև ուղևորափոխադրումների ծավալները, ըստ որի 6 ամսվա ընթացքում գրանցվել է դեպի Հայաստան սահմանահատման 754371 դեպք, իսկ Հայաստանից դուրս` 821644 դեպք: Հաշվեկշիռը կազմում ` -67273 մարդ:

Հանրապետությունից դեպի դուրս միայն ՀՀ քաղաքացիների հաշվառմամբ գրանցվել է սահմանահատման 368753 դեպք, դեպի ներս` 458098: Հաշվեկշիռը 2011 թ. առաջին 6 ամիսների կտրվածքով կազմել է -89345:

ՖՈՏՈՇԱՐՔ