Թուրքիայի մեդիա գովազդի ասոցիացիան որոշում է ընդունել ազգային փոքրամասնությունների ԶԼՄ-ների ֆինանսավորման մասին։ «Ծախսեր տարբեր կարիքների համար» հիմնադրամը տրամադրելու է «Մարմարա», «Ժամանակ», «Ակոս» հայկական թերթերին, ինչպես նաև հունական և հրեական թերթերին 120 000 եվրո ֆինանսական աջակցություն, հաղորդում է Bianet թուրքական գործակալությունը։
Ինչպես նշել է ասոցիացիայի Ստամբուլի մասնաճյուղի ղեկավար Մեհմեդ Կոշկերը. «Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք Թուրքիայի ազգային փոքրամասնությունների տպագիր մամուլի աշխատանքի պայմանները հեշտացնելու համար»։