2 մայիսի 2003 - 22:19 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԽԻՎՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԲՈԼՈՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի պատմական արխիվները բաց են բոլոր ցանկացողների, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության հարցով զբաղվող թուրք պատմաբանների համար: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը` մեկնաբանելով թուրք պրոֆեսոր Թայար Արընի վերջերս արված հայտարարությունը, որում նա կոչ է արել բացել «Հայաստանի արխիվները, որպեսզի արեւմուտքի հետազոտողները հնարավորություն ունենան անաչառ գնահատական տալ» անցյալի իրադարձություններին: Լ. Բարսեղյանի խոսքերով` Հայաստանի ազգային պատմական արխիվի բոլոր նյութերը հանրամատչելի են: