Կրասնոդարում տեղի է ունեցել WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դմիտրի Պիրոգի ու WBO վարկածով առաջին համար Գենադի Մարտիրոսյանի մենամարտին նվիրված մամլո ասուլիսը: Ըստ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Կոստենկոյի, հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել:
Նա պարզաբանել է, թե ինչու է մենամարտն անցնում հատկապես Կրասնոդարում: «Նման հանդիպում դեմ չէին լինի անցկացնել Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը: Վճռորոշ եղավ Պիրոգի հարազատ քաղաքում մենամարտելու ցանկությունը»,-մեջբերում է Կոստենկոյին allboxing.ru-ն:
Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին «Օլիմպ» մարզապալատում: Մարտիրոսյան-Պիրոգ մենամարտի տոմսերի գինը 500-ից 30 հազար ռուբլի է: