8 սեպտեմբերի 2011 - 20:53 AMT
Լիբիան հրաժարվել է ռուսական զենք գնել, քանի որ պարզապես այդքան զգալի ծավալների կարիք չի ունենա

Լիբիայի Ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է, որ իր երկիրը հետագայում կհրաժարվի ռուսական զենքի գնումներից:

Նրա խոսքով, Լիբիան ապագայում պարզապես զենքի այդքան զգալի ծավալների կարիք չի ունենա, ինչպես դա եղել է Մուամմար Քադդաֆիի օրոք:

Դրա հետ մեկտեղ Ջալիլը խոստացել է, որ Ռուսաստանը արժանի տեղ կզբաղեցնի Լիբիայում: «Ռուսաստանը սատարեց լիբիական հեղափոխությունը, և նրա դերը նոր Լիբիայում համապատասխանելու է այդ աջակցությանը»,- ասել է նոր իշխանության ներկայացուցիչը: Ընդ որում, նա առանձնապես շնորհակալություն է հայտնել Մոսկվային այն բանի համար, որ նա վետոյի իրավունքը չի կիրառել 1973-ի հեղափոխության վերաբերյալ քվեարկության ժամանակ: Այդ հեղափոխությունը ՆԱՏՕ-ին իրավունք է տվել ուժ կիրառել կառավարական զորքերի դեմ, ինչը պակաս չի նպաստել Քադդաֆիի հակառակորդների հաղթանակին:

Ջալիլը նաև ըմբռնում է հայտնել այն փաստի առթիվ, որ Ռուսաստանն այն երկրների թվում չէր, որոնք առաջինը ճանաչեցին նոր լիբիական իշխանությունները: Նրա խոսքով, դա չի նշանակում, որ Մոսկվան դեմ էր հեղափոխությանը:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամար Քադաֆիի հրաժարականը, որոնք վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Այդ դիմակայության զոհերի թիվը, տարբեր տվյալներով, մի քանի հազար է կազմում:

Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում և թույլատրվում էր ցանկացած միջոցներ կիրառել խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Մարտի 19-ին մեկնարկած գործողությունը ստացավ «Արևածագ. Ոդիսական» անվանումը. ՆԱՏՕ-ի դաշնակցական զինված ուժերը գնակոծում են Քադդաֆիի ռազմավարական կետերը: Լիբիայում քարոզարշավի ղեկավարությունը մարտի 31-ին ամբողջությամբ անցավ ՆԱՏՕ-ի հրամանատարության ներկայացուցիչներին: Գործողության ժամկետը սպառվում էր հունիսի 27-ին, սակայն հունիսի 1-ին ՆԱՏՕ-ն երկարացրեց գործողությունը 90 օրով` մինչև սեպտեմբերի վերջ:

Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը կարող է մի քանի միլիարդ դոլար կորցնել Լիբիա զենքի մատակարարման վերաբերյալ դեռևս Քադդաֆիի կառավարության հետ կնքած գործարքների լուծարման պատճառով: