Սեպտեմբերի 9-ի երեկոյան սրտի կաթվածից մահացել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը:
Նա երկու ամիս առաջ վերընտրվել էր ԿԸՀ նախագահի պաշտոնում:
Գարեգին Ազարյանը ծնվել է 1961թ. ապրիլի 12-ին Երեւանում:
1986թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
1979-1981թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1982-1986թթ. աշխատել է «Երքաղլույս» ձեռնարկությունում, նախ որպես ինժեներ, ապա` բաժնի պետ:
1986-1992թթ. աշխատել է Մաշտոցի շրջխորհրդի գործկոմում որպես տեսուչ, ավագ տեսուչ, բաժնի պետ:
1992-1995թթ.` «Հելփ» ՍՊԸ-ի փոխտնօրեն:
1995-1996թթ.` ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի ղեկավար:
1996-1997թթ.` Երեւանի Մաշտոցի շրջանի ղեկավար:
1997թ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես ավագ խորհրդատու:
2000-2003թթ. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում զբաղեցրել է բաժնի պետի պաշտոն:
2003թ. հուլիսից մինչ օրս զբաղեցնում էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Արդարադատության 2-րդ դասի խորհրդական էր:
2008-2009թթ. եղել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության նախագահ:
Ամուսնացած էր, ունի 2 երեխա: