10 սեպտեմբերի 2011 - 11:54 AMT
Tumblr միկրոբլոգային հարթակը գրանցել է 10 միլիարդ գրառում

Միկրոբլոգային հարթակ Tumblr-ը հասել է 10 միլիարդ գրառման։ Այս մասին գրում է ReadWriteWeb-ը։ Ծառայությունն այս պահին հյուրընկալում է ավելի քան 28 միլիոն բլոգ, որոնք օրական հրապարակում են 10 միլիոն գրառում։

Բազմաթիվ ավանդական մեդիաներ, ինչպիսին The New Yorker-ն է կամ Rolling Stone-ը, ունեն Tumblr-ում իրենց էջը, որի միջոցով փորձում են ընդլայնել ընթերցողների քանակը, գրավել նրանց։

2011-ի սկզբում Tumblr-ն անգամ գերազանցել էր Wordpress բլոգային հարթակին էջերի դիտումներով և շահույթով, սակայն միևնույն է Tumblr-ն ունի ավելի քիչ այցելուներ։

Tumblr-ի շահույթները աճել են՝ հասնելով 40 միլիոն դոլարի սկսած ստեծման տարեթվից՝ 2007-ից։ Tumblr-ում ամսական գրանցվում է 3 միլիարդ այցելություն։