12 սեպտեմբերի 2011 - 17:13 AMT
Ֆրանսիայի ԱԷԿ-ում պայթյուն է տեղի ունեցել, ռադիացիայի արտահոսքի վտանգ կա

Ֆրանսիայի «Մարկուլ» ատոմակայանում պայթյուն է տեղի ունեցել: Le Figaro-ի տվյալներով, միջադեպի արդյունքում մեկ մարդ զոհվել է, երեքը տուժել են, ռադիացիայի արտահոսքի վտանգ կա: Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 11:45-ին (երևանյան ժամանակով` 14:45-ին): Դեպքի վայրը շրջափակված է, ԱԷԿ-ի տարածքում աշխատում են հրշեջներն ու Լա Գարդ պրեֆեկտուրայի ներկայացուցիչները: Վիրավորների տարհանման համար էլեկտրակայանի մոտ ուղղաթիռ է հերթապահում:

Մարկուլը Ֆրանսիայի ատոմային արդյունաբերության կենտրոններից մեկն է: Այն գտնվում է Գար դեպարտամենտում` Ռոնա գետի հովտում: Մարկուլում գործում են երկակի նշանակության միջուկային ռեակտորներ (պլուտոնիումի և էլեկտրաէներգիայի արտադրություն):