ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին, որոնք անձնական պատճառներով գտնվում են Սիրիայում, անհապաղ լքել երկիրը, հաղորդում է Reuters-ը: «Գործարար ուղևորությունները Սիրիա դեռ հնարավոր են: Մերձարևելյան պետություններ այցելելու ԱՄՆ քաղաքացիների պլանները պետք է հետաձգել»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարությունում:
Սիրիայում հակակառավարական ելույթները սկսվեցին 2011թ. մարտին: Տարբեր քաղաքներում ընդդիմադիրների ելույթները դաժանորեն ճնշվում էին անգամ այն բանից հետո, երբ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ խոսակցության ժամանակ Բաշար Ասադը խոստացավ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: