Ռուսաստանի ֆուտբոլի առաջին դիվիզիոնի առաջնությունում տեղի են ունեցել 28-րդ տուրի խաղերը:
Մերձմոսկովյան «Խիմկին», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի անդամեր Ռոման Բերեզովսկին ու Արտակ Ալեքսանյանը, կարողացան նվազագույն հաշվով հաղթանակ տանել «Լուչ-Էներգիայի» հանդեպ (Վլադիվոստոկ): Միակ գոլը Ալեքսանյանի հաշվին է: «Խիմկին» իր հաշվին ունի 40 միավոր և զբաղեցնում է 9-րդ տեղը:
«Ուրալը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ոչ ոքի է խաղացել՝ 0:0 «Վոլգար-Գազպրոմի» հետ: Մանուչարյանը 83 րոպե է անցկացրել դաշտում: