16 սեպտեմբերի 2011 - 15:27 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Այսօր ԵՊՀ-ում և ՀՊԱՀ-ում բացվեցին մինչև 7Մբ/վ արագությամբ անվճար Wi-Fi անկյուններ

Այսօր Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի նախասրահում և Հայաստանի պետական ագրարային համալսարանում բացվեցին Orange անվճար Wi-Fi անկյուններ։Այս նախաձեռնության առաջարկը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ներկայացրել էր Orange Armenia ընկերությանը։ Եկող շաբաթվա ընթացքում ևս երկու համալսարանում՝ Երևանի պետական լեզվաբանական և Երևանի պետական տնտեսագիտական համալսարաններում կբացվեն Orange անվճար Wi-Fi անկյուններ։

«Մեր կարևորագույն նպատակներից է ինտերնետն ու հաղորդակցման ժամանակակից մեթոդները հասանելի դարձնել բոլորին։ Wi-Fi անկյունները հագեցած են Flybox մոդեմով, որին կարող են միաժամանակ միանալ մինչև 40 սարքավորում»,-նշեց Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան բացման պաշտոնական արարողության համար։

Wi-Fi անկյունները հագեցած են սեղանով և աթոռներով։ Յուրաքանչյուր ուսանող կարող է անվճար միանալ Wi-Fi անլար ինտերնետ կապին և ստանալ մինչև 7 Մբ/վ ներբեռնման արագություն։ Flybox տարածում է ինտերնետը մինչև 100 մետր։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը այս ծրագիրը կյանքի է կոչել «Ինտերնետ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը շարունակական է և առաջիկայում նախատեսվում է բացել անվճար Wi-Fi անկյուններ Երևանի բոլոր պետական և ոչ պետական բուհերում։

Wi-Fi անկյունների բացմանը ներկա էին Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, ԵՊՀ և ՀՊԱՀ ռեկտորները և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող ու ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։

ՖՈՏՈՇԱՐՔ