21 սեպտեմբերի 2011 - 16:04 AMT
HTC-ի ներկայացրել է նոր Android սմարթֆոն Rhyme Charm-ը

HTC-ին ներկայացրել է նոր Android սմարթֆոն Rhyme Charm-ը։ Այն ունի 3,7 դյույմ էկրան, 1Ghz պրոցեսոր, 5 մեգապիքսել տեսախցիկ։ Ունի նաև դիմացի տեսախցիկ։ Այս սմարթֆոնը հագեցած է աքսեսուարների փաթեթով, դրանք են՝ ականջակալներ, Bluetooth, լուսարձակող բրելոկ։ Այս մասին հայտնում է i4u.com-ը։

Լուսարձակող բրելոկը լուսարձակում է զանգեր կամ SMS հաղորդագրություն ստանալիս։ Բրելոկի առկայության իմաստն այն է, երբ հեռախոսը պատյանի մեջ է, բրելոկը պատյանից դուրս է մնում և զանգերի դեպքում լույս է արձակում։ HTC Rhyme-ը հասանելի կլինի ԱՄՆ-ում մոտակա օրերին, իսկ Եվրոպա կժամանի հոկտեմբերին։