Երևանի «Միկա» ակումբի տղամարդկանց և կանանց թիմերը 2011-ի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը կմասնակցեն Սլովենիայի Ռոգաշկա Սլատինա քաղաքում անցկացվելիք եվրոպական ակումբների առաջնությանը:
«Միկայի» տղամարդկանց թիմի կազմում հանդես կգան գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը:
«Միկայի» կանանց թիմում են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Ժու Չենը (Քաթար), Լիլիթ Մկրտչյանը, հաղորդում է armchess.an-ը: