Սեպտեմբերի 21-ին Հալեպում Հայաստանի Գլխավոր հյուպատոսությունը «Կրթասիրաց» մշակույթի միության դահլիճում կազմակերպել էր հանդիսավոր երեկո` նվիրված Հայաստանի Հանրապետության 20-ամյա տարեդարձին:
Միջոցառմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը, որից հետո ՀՀ մշակույթի նախարարության կողմից շնորհված ոսկե մեդալներ եւ պատվոգրեր հանձնեց հալեպահայ միությունների երգի-պարի համույթներին, թատերախմբերին եւ անհատ ստեղծագործողներին:
Հանդիսավոր մասին հաջորդեց տեղի միությունների կողմից կազմակերպված համերգը: