6 հոկտեմբերի 2011 - 10:28 AMT
Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը հաղթել է Էլվին Մամիշաձեին և դուրս եկել Բաքվում ԱԱ կիսաեզրափակիչ

Միշա Ալոյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, Բաքվում բռնցքամարտի աշխարհի առաջնությունում դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հայ բռնցքամարտիկը (52կգ) 1/4 եզրափակչում հանդիպեց ադրբեջանցի Էլվին Մամիշաձեի հետ: Չնայած, որ Ալոյանն առաջին ռաունդում զիջեց մրցակցին 3:4 հաշվով, մնացած երկու ռաունդներում նա հավաքեց իր ուժերն ու 14:12 ընդհանուր հաշվով վստահ հաղթանակ տարավ:

Այսպիսով, Ալոյանը առնվազն աշխարհի առաջնության բրոնզե մեդալ և համապատասխանաբար Օլիմպիական ուղեգիր նվաճեց: Մինչ այդ կիսաեզրափակիչ է դուրս եկել դարձյալ Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող հայազգի մարզիկ Դավիթ Հայրապետյանը (49կգ):