Հոկտեմբերի 21-23-ին Վանաձորում տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար, նվիրված Եվրոպայի բազմակի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր և Օլիմպիադայի արծաթե մրցանակակիր Ստեփան Սարգսյանի հիշատակին:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ մրցաշարին կմասնակցեն ազատ ոճի բոլոր ըմբիշները: Հոկտեմբերի 1-ից հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում ու պատրաստավում է մրցումների:
«Այդ մրցաշարը հնարավորություն կտա կազմավորել հավաքականը, որը հանդես կգա 2012 վարկանիշային մրցաշարերում: Եթե ես չկողմնորոշվեմ կազմի հարցում, ես կտեսնեմ ըմբիշների մենամարտերը դեկտեմբերին Հայաստանի գավաթի խաղարկության ժամանակ»,-ասել է Բաղդադյանը:
Ըստ մարզչի, մրցաշարերին չեն մասնակցի միայն Էդգար Ենոքյանը, որը տարել է ծնկի վիրահատություն և Միհրան Ջաբուրյանը, որը ապահովել է իր մասնակցությունը Օլիմպիադային: